Յուլիա Տիմոշենկոն խնդրել է իրեն հիվանդանոցից դուրս գրել

18:00 • 18.01.14

Յուլիա Տիմոշենկոն հայտարարություն է գրել՝ խնդրելով իրեն դուրս գրել հիվանդանոցից, որտեղ նա գտնվում է 2012 թվականի մայիսից, գրում է vesti.ru-ն: Գաղութի ղեկավարությունը, որտեղ Տիմոշենկոն կրում է պատիժը, հայտարարել է, որ այդ հարցի որոշումը բժիշկների իրավասության տակ է:

 

Ուղղիչ գաղութի ղեկավար Իգոր Կոլպաշնիկովը հաստատել է, որ Տիմոշենկոն գրել է հայտարարությունը և հայտնել, որ այդ հարցով որոշումը պետք է կայացնեն Առողջապահության նախարարության և գերմանական «Շարիտե» հիվանդանոցից Տիմոշենկոյի բժիշկների միջազգային հանձնաժողովի կազմում գտնվող բժիշկները:

 

Ուրբաթ օրը Տիմոշենկոն արդեն խնդրել է թեթևացնել պատիժը կրելու պայմանները և նրան տեղափոխել սոցիալական վերականգնման բաժին, սակայն նրա խնդրանքը մերժվել է: Հանձնաժողովի անդամ Օքսանա Կոլիչի խոսքերով՝ նման որոշման ընդունման ժամանակ հաշվի են առնվել բժիշկների եզրակացությունները, որոնք անհրաժեշտ են համարել ստացիոնար բուժման շարունակությունը: