«Ալ-Կաիդան» առնվազն՝ 4 ճամբար է հիմնել Լիբիայում՝ ահաբեկիչներ վերապատրաստելու համար. ԶԼՄ-ներ

18:20 • 19.01.14

«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը Լիբիայի արևելյան Դերնա քաղաքում առնվազն՝ 4 նոր ճամբար է հիմնել ահաբեկիչներ վերապատրաստելու համար: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը` գերմանական պարբերականին հղումով:


Հղում կատարելով Աֆրիկայի երկրներից մեկի հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակցին` պարբերականը նշում է, որ Դերնա քաղաքի արվարձաններում տեղակայված են նաև երկու խոշոր զինապահոցներ:


Լիբիայում տեղակայված ճամբարներում վերապատրաստում են անցնում զինյալներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ալժիրից, Աֆղանստանից, Լիբիայից, Մալիից, Մարոկոյից, Պակիստանից, Սոմալիից, Թունիսից: