Բաշար Ասադը պատրաստվում է մասնակցել նոր նախագահական ընտրություններին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստվում է մասնակցել նոր նախագահական ընտրություններին: Նա այդ մասին հայտարարել է Դամասկոսում ռուս խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես գրում է Газета-ն՝ Ասադն ասել է. «Եթե մենք ցանկանայինք հանձնվել, ապա կանեինք դա հենց սկզբից։ Մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը։ Այդ հարցը քննարկման դաշտից դուրս է։ Միայն սիրիացի ժողովուրդը կարող է որոշել, թե ով պետք է մասնակցի ընտրություններին»։
Նրա կարծիքով՝ նախագահական ընտրություններին պետք է մասնակցեն նաև ընդդիմության ներկայացուցիչները։










