Բրիտանացի դեռահասը դարձել է Հրավային բևեռը գրաված ամենաերիտասարդ ճանապարհորդողը
Բրիտանացի 16-ամյա Լյուիս Քլարկը նոր ռեկորդ է սահմանել՝ դառնալով ամենաերիատասարդ ճանապարհորդողը, ով հասել է Հարավային բևեռ։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով BBC-ին:
«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ստիպված չեմ արթնանալ առավոտյան շուտ և 9 ժամ շարունակ քարշ տալ սահնակները։ Այսօր շատ դժվար էր, որքան ես մոտենում էի բևեռին, այնքան դանդաղ էի գնում։ Սակայն այժմ ես ունեմ մի փոքր սպագետի և նստած եմ տաք վրանում»,- ասել է Լյուիսը։
Երիատասարդը ճանապարհը հաղթահարել է 48 օրում։ Այժմ նա պատրաստվում է հայց ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքին՝ իր ձեռքբերումը պաշտոնապես ռեկորդ ճանաչալու համար։










