ԱՄՆ-ն կազմակերպում է ամենաթանկ ծովային շրջագայությունն աշխարհում

22:54 • 19.01.14

Նոր շուրջերկրյա կրուիզը, որն ամենաթանկն է աշխարհում, մեկնարելու է հաջորդ տարի. 346.5 հազար դոլարով հնարավոր կլինի մասնակցել 115-օրյա ճամփորդությանը, որն անցնելու է աշխարհի 30 երկրների 50 նավահանգիստներով:


Ինչպես ներկայացնում է Rosbalt.ru-ն` Travel-ին հղումով, շրջագայությունն սկսվելու է Լոս Անջելեսից, իսկ երթուղու վերջնակետը Ֆորտ Լադերդեյլն է:

 

Արժեքի մեջ մտնում է այցելությունը երեք համերգների տախտակամած, գալա ընթրիք, ընթրիք Նաբիբիայի անապատում և այլ ծառայություններ: Շրջագայության մեկնարկը նախաեսված է 2015-ի մայիսի 1-ին: