Ֆինանսական անհավասարությունը գլխավոր վտանգն է համաշխարհային տնտեսության համար
Բնակչության աղքատ և հարուստ շերտերի միջև եկամուտների տարբերության մեծացումը մոտակա տասնամյակների ընթացքում կդառնա գլխավոր վտանգը համաշխարհային տնտեսության համար: Ինչպես հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ այս մասին զգուշացնում են Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնագետները: Ըստ նրանց` հենց այս պատճառով է, որ զարգացած և զարգացող երկրներում գրեթե վերացել է միջին խավը:
Իրենց եզրակացությունները կազմակերպության ներկայացուցիչները հրապարակել են զեկույցում, որը կազմելուն մասնակցել է ավելի քան 700 մասնագետ: Ըստ փաստաթղթի` ֆինանսական անարդարությունը վտանգներից մեկն է միայն:
Համաշխարհային տնտեսության համար մյուս լուրջ վտանգը մասնագետները համարում են բնական աղետները՝ ջրհեղեղներ կամ երաշտ: Բացի այդ` համաշխարհային տնտեսության համար մեծ վտանգ է ներկայացնում գործազրկությունը: Այս խնդիրը վերաբերում է հատկապես` երիտասարդներին:










