Ուժեղ անձրևների և սողանքների պատճառով Իտալիայում վտանգի բարձր մակարդակ են հայտարարել (տեսանյութ)

18:44 • 19.01.14

Իտալիայի հյուսիսային ափերին հորդառատ անձրևների պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել: Ինչպես տեղեկացնում է Vesti.ru-ն` վերջին օրերին այնտեղ սողանքների 20 դեպք է գրանցվել,իսկ անձրևները չեն դադարում մեկ շաբաթ շարունակ:


Ավելի քան 500 ընտանիքներ տարհանվել են: Լիգուրիա նահանգում սողանքների հետևանքով գնացքը դուրս է եկել գծերից, կան վիրավորներ: Երկաթգծային հաղորդակցությունն Իտալիայի և Ֆրանսիայի հարավի միջև դադարեցվել է: