Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուլիյամի ու Հարիի անունները դարձել են բրենդ
Դքսուհի Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուլիյամի ու Հարիի փաստաբանները թագավորական ընտանիքի անդամներից հանձնարարություն են ստացել ՝ հիմնել ընկերություններ յուրաքանչյուրի անունով։ Այս մասին գրում է loveradio.ru-ն։
Նման կերպ թագավորական ընտանիքը որոշել է պաշտպանել ինտելեկտուալ սեփականության իր իրավունքները։ «Ընկերությունները թույլ կտան նրանց՝ վաճառել պաշտոնապես հաստատված ապարանքներ և գործել այն ընկերությունների դեմ, որոնք վաճառում են իրենց հեղինակությանը վնասող ապրանքներ»,- գրում է Daily Mail պարբերականը։
Դքսուհու ընկերությունն ստացել է CE Strathearn անվանումը։ Նրա ամուսնու ընկերությունը կրում է APL Anglesey անվանումը, իսկ Հարիին ընտրել է յուրահատուկ անվանում՝ Tsessebe:
Թագավորական ընտանիքի ներկայացուցիչը հայտնել է, որ նրանց ընկերությունները առևտրային գործունեություն չեն վարի, սակայն եթե ինչ-որ եկամուտներ, այնուամենայնիվ, ստացվեն, ապա անմիջապես կուղղվեն բարեգործական հիմնադրամներին։










