Կիևում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ

19:25 • 19.01.14

Կիևում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ է կիրառել:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` ներքին զորքերի զինծառայողների շարասյունը թույլ չի տալիս հազարավոր ցուցարարներին` մոտենալ կառավարության և խորհրդարանի շենքերին: Փորձելով ճեղքել զինծառայողների պատնեշը` ցուցարարները երկու ոստիկանական մեքենա են ոչնչացրել:


Գործակալության տվյալներով` ակտիվիստներn այրել են ոստիկանական ավտոբուսը, որը կայանված էր «Դինամո» մարզադաշտի մուտքի մոտ:


Օրինապահ մարմինների աշխատակիցները բարձրախոսներով խնդրում են չխախտել հասարարկական կարգուկանոնը: