Կիևի ոստիկանությունը զանգվածային կերպով խլացուցիչ նռնակներ և արցունքաբեր գազ է կիրառում

21:04 • 19.01.14

Կիևի ոստիկանությունն սկսել է զանգվածային կերպով խլացուցիչ նռնակներ և արցունքաբեր գազ կիրառել:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` УНИАН-ին հղումով, նռնակները նետվում են անմիջապես ցուցարարների վրա, ինչից հետո ամբոխը հեռանում է: Չնայած դրան` նրանք կրկին մոտենում են ոստիկանության կազմած պատին:


Կամավոր բժշիկները տուժածներին տանում են շտապ օգնության մեքենայով: