Toyota Venza 2013 հյուսիսամերիկյան սպորտքարը (լուսանկարներ)

22:30 • 19.01.14

Toyota Venza 2013-ի դիզայնն իրականացրել է Toyota-ի Calty Design ստուդիան, որը գործում է ԱՄՆ-ում, և հենց այս ստուդիան է ապահովել մեքենայի պահանջարկը հյուսիսամերիկյան մայրցամաքում` լիաքարշակ համակարգով, մեծածավալ բեռնախցիկով և նավակ կամ տնակ-կցասայլ քաշելու հնարավորությամբ:


Ինչպես գրում է Luxlux.net-ը` Toyota Venza 2013 մոդելի նորացված արտաքին տեսքն ապահովում են ռադիատորի թարմացված վանդակաճաղերը և նոր հակամառախուղային լուսարձակները: Իսկ մեքենայի ինտերիերը հնարավոր է ձևակերպել երեք տարբերակով` Black, Ivory և Light Gray:

 

2013-ի առաջնաքարշակ և լիաքարշակ մոդելները համալրված են 4 մխոցային շարժիչով, որի աշխատանքային ծավալը կազմում է 2.7 լիտր, իսկ հզորությունը` 185 ձիաուժ` մեկ րոպեում 5800 պտույտ կատարելով: Շարժիչների ցուցակում հաջորդը 3.5 լիտր ծավալով և 268 ձիաուժ հզորությամբ ագրեգատն է:

 

 

 

Toyota Venza 2013 հյուսիսամերիկյան սպորտքարը (լուսանկարներ)