Լոգարան, որը մոռանալ կտա տան մյուս սենյակները (լուսանկարներ)

17:18 • 19.01.14

Լոգարան, որը մոռանալ կտա տան մյուս սենյակները. հենց այսպիսի բնորոշումով է RBC Style-ը ներկայացնում լեհական դիզայն-ստուդիայի աշխատանքները` փայտե լոգատաշտակները:

Unique Wood Design-ի աշխատանքները, անսահման հաճելի լինելուց բացի, էկոլոգիապես մաքուր շինանյութից են` փայտանյութից:


Հետաքրքրական է, որ 1979-ից գործող ընկերությունն ի սկզբանե զբաղվել է զբոսանավերի և նավակների դիզայնով:

Առայժմ Unique Wood Design-ը երկու հավաքածու ունի`Classic-ը և Tlon-ը:

Խիստ ինքնատիպ լոգատաշտակների վարպետները լրացուցիչ հայտնում են, որ փայտե հրաշքը շատ երկար ժամանակ ջուր չի կլանում, ուստի դրանում կարելի է ընկղմվել ուզածի չափ երկար ժամանակով:

 

Լոգարան, որը մոռանալ կտա տան մյուս սենյակները (լուսանկարներ)