ԱՄՆ-ը կավելացնի նյութական աջակցությունը սիրիական Ազգային կոալիցիային

11:50 • 19.01.14

ԱՄՆ–ը կավելացնի նյութական աջակցությունը Սիրիայի Ազգային կոալիցիային և հեղափոխական ուժերին։ Այս մասին հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով BBC-ին։


Համապատասխան հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, երբ հայտնի է դարձել, որ Ազգային կոալիցիան կմասնակցի «Ժնև 2» խաղաղ համաժողովին։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է Սիրիայի ընդդիմության Ազգային կոալիցիայի՝ «Ժնև 2» համաժողովին մասնակցելու որոշումը։