Արմավիրում տղամարդը բենզին է լցրել իր նախկին կնոջ վրա և հրկիզել

15:32 • 20.01.14

Հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Հ.-ն և հայտնել է, որ բենզին է լցրել կնոջ և տնակի վրա և հրկիզել:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղում գտնվող իր նախկին կնոջ` 1960 թ. ծնված Օֆելյա Մ.-ի և վագոն-տնակի վրա բենզին է լցրել և հրկիզել:


Վագոն-տնակում է եղել նաև Օֆելյա Մ.-ի ներկայիս ամուսինը` 1942 թ. ծնված Ռոդոլֆ Բ.-ն:
Վերջիններս այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղից բերման է ենթարկվել:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:


Լևոն Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: