Amazon-ն ապրանքը կառաքի մինչ պատվերի գրանցումը

09:19 • 20.01.14

Աշխարհի խոշորագույն ինտերնետային ռիթեյլեր Amazon-ն ապրանքի առաքման նոր մեթոդ է արտոնագրել, որը կփաթեթավորի և կբեռնավորի ապրանքները մինչ հաճախորդի պատվերը գրանցելը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Տեխնոլոգիան, որն ընկերությունը նկարագրում է որպես «նախնական առաքում», թույլ կտա կրճատել ապրանքի առաքման ժամանակը և հնարավոր է՝ նվազ անհրաժեշտ կդարձնի ֆիզիկական խանութներ այցելությունը:

 

Հաճախորդների նախընտրությունները կորոշվեն նախկին պատվերների, ապրանքների որոնման, ցանկությունների ցուցակի և այլ գործոնների հիման վրա:

 

Forrester Research-ի վերլուծաբան Սուչարիտա Մուլպուրուի խոսքով՝ Amazon-ը հավանաբար կօգտվի հաճախորդների մասին իր բազմաթիվ տվյալներից և կկարողանա պահանջարկը կանխատեսել այդ տեղեկությունների հիման վրա:

Amazon-ն ապրանքը կառաքի մինչ պատվերի գրանցումը