Ասադը հաստատել է Սիրիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունը

13:44 • 20.01.14

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն Agence France-Presse գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է այն տեղեկությունը, ըստ որի՝ ինքն իր թեկնածությունն առաջադրելու է 2014թ. կայանալիք նախագահական ընտրություններում։

 

«Ես գտնում եմ, որ որևէ բան չի կարող խանգարել ինձ սեփական թեկնածությունս առաջադրելու հարցում։ Եթե հասարակության կարծիքը հօգուտ ինձ լինի, ապա ոչ մի վայրկյան չեմ տատանվի այս հարցում։ Կարելի է ասել, որ իմ մասնակցությունն ընտրություններին ավելի քան հնարավոր է»,-ասել է Ասադը։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, գործող ղեկավարն ընդգծել է, որ իր կառավարությունը կապ չունի զանգվածային սպանությունների հետ՝ հավելելով, որ ինքը որևէ տարբերություն չի տեսնում սիրիական ընդդիմության ու ջիհադիստների միջև։

 

Հիշեցնենք, որ առաջիկա օրերին Ժնևում կայանալու է Սիրիայի հարցով միջազգային համաժողովը, որի ընթացքում կքննարկվի արաբական պետությունում ժամանակավոր կառավարության ստեղծման առաջարկը։