Փարիզում բարձր նորաձևության շաբաթը մեկնարկել է Atelier Versace-ի ցուցադրությամբ (լուսանկարներ)

13:15 • 20.01.14

Հեղինակավոր Atelier Versace իտալական բրենդն իր նոր հավաքածուի ցուցադրությամբ բացել է Փարիզի բարձր նորաձևության շաբաթը, հայտնում է Tatler-ը։

 

Ամսագիրը նկատում է, որ նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դոնաթելա Վերսաչեն, չխախտելով բազմամյա ավանդույթը, հավաքածուում ներառել է մարմինը կիպ գրկող, փայլուն բյուրեղներով ու բարակ շղթաներով զարդարված զգեստներ։

 

Դիզայների խոսքով՝ նոր հավաքածուի ստեղծման հարցում իրեն ոգեշնչել է երգչուհի Գրեյս Ջոնսի կերպարը։

 

Tatler-ը հավելում է, որ ցուցադրության աստղային հյուրերի թվում են եղել Բրայան Էթվուդը, Մարիո Տեստինոն ու Դոնաթելա Վերսաչեի նոր մուսա Լեդի Գագան։