Դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցել է Շվեյցարիայի նախագահի ամանորյա ընդունելությանը
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Բեռնում մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերի կողմից Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպված ամանորյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ արարողության ընթացքում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի Համադաշնության նախագահը կարճատև զրույց են ունեցել:










