Էջմիածնում զինվորի մահվան փաստի առիթով քրգործ է հարուցվել

16:26 • 20.01.14

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի հիվանդանոցում այսօր՝ ժամը 08:00-ի սահմաններում մահացած ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանի գործով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով։


Tert.am-ին այս մասին ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը՝ ավելացնելով, որ սույն հոդվածը ենթադրում է պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:


Վերջինիս փոխանցմամբ՝ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի արդյունքում կպարզվի մահվան պատճառը: