ԵՄ-ն վարձկաններին կոչ է արել դուրս գալ Սիրիայից

17:31 • 20.01.14

Եվրոպական միությունը դիմել է Սիրիայում կռվող օտարերկրյա վարձկաններին՝ կոչ անելով անմիջապես լքել երկիրը։ Այդ մասին ասված է ԵՄ արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, հայտնում է Взгляд-ը։

 

«ԵՄ-ն Սիրիայում կռվող բոլոր օտարերկրյա վարձկաններին, այդ թվում՝ «Հըզբոլլահ»-ին, կոչ է արել անհապաղ լքել երկիրը»,-նշել են նախարարները։
 

Նիստի մասնակիցները կոչ են արել հարևան պետություններին համապատասխան քայլեր ձեռնարկել՝ զինյալների կողմից Սիրիայի սահմանը հատելը կանխելու վերաբերյալ։

 

«Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» և «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորումները հայտարարել են, որ մտադիր են ներխուժել Լիբանան, եթե «Հըզբոլլահ»-ն իր մարտիկներին չհանի Սիրիայից և բոլոր գերիներին ազատ չարձակի։

 

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտարարել էին, որ եվրոպական հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները գաղտնի հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ներկայացուցիչների հետ և սիրիական իշխանություններից տեղեկություններ ստացել Սիրիայում կռվող եվրոպացի ծայրահեղականների մասին։