Ferrari-ի հազվագյուտ նմուշը 16.5 մլն դոլարով կհանվի աճուրդի (լուսանկարներ)
Իտալական Ferrari մեքենաշինական ընկերության ամենահազվագյուտ մոդելներից մեկը՝ Ferrari 375 Plus-ը, 16.5 մլն դոլար մեկնարկային գնով կհանվի աճուրդի, հայտնում է Daily Mail-ը։

Ընդամենը 5 օրինակով արտադրված մրցարշավային մեքենան 1950-ական թվականներին մասնակցել է ամենահեղինակավոր մրցումներին ու դրանցից 2-ում զբաղեցրել առաջին հորիզոնականը։

Ferrari 375 Plus-ը համարվել է իր ժամանակի ամենաարագընթաց ու հզոր մրցարշավային մեքենաներից մեկը, որի ղեկին «հանդգնել են» նստել միայն ամենախիզախ ու հմուտ վարորդները։

Այն ունի 4.9լ ծավալով, 330 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչ, որի զարգացրած առավելագույն արագությունը հասնում է 281կմ/ժ-ի։













