Ֆրանսիան օդային տարածքը փակել է Սիրիայի պատվիրակության համար

17:04 • 20.01.14

Ֆրանսիան փակել է երկրի օդային տարածքը Սիրիայի պատվիրակության համար, որը մեկնում է «Ժնև-2» համաժողովին մասնակցելու, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով։

 

«Ժնև-2» համաժողովը, որը նվիրված է լինելու Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տեղի է ունենալու հունվարի 22-ին, Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում։

 

Համաժողովին մասնակցելու է Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ արտգործնախարար Վալիդ Մուալլեմի գլխավորությամբ, և սիրիական ընդդիմադիր կազմակերպությունները։