Ժաննա Ֆրիսկեի ամուսինը հաստատել է` երգչուհին հիվանդ է քաղցկեղով

11:55 • 20.01.14

Ռուսաստանցի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքն ու հարազատները պաշտոնապես հաստատել են, որ նա հիվանդ է քաղցկեղով, հայտնում է Heat.ru-ն` վկայակոչելով Ֆրիսկեի կայքի հայտարարությունը:

 

Մինչ այդ 38-ամյա Ֆրիսկեի շրջապատից հայտնել էին, որ նա լավ է և հանգստանում է Մայամիում: Այժմ երգչուհու քաղաքացիական ամուսին, հաղորդավար Դմիտրի Շեպելևը հայտնել է, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի:

 

Նա ասել է, որ արդեն մի քանի ամիս է իրենց ընտանիքը պայքարում է Ժաննայի համար և ոչ մի րոպե չի դադարում հավատալ: Շեպելևը կոչ է արել աղոթել երգչուհու առողջության համար և միառժամանակ հանգիստ թողնել իրենց, երբ իրենք պայքարում են Ժաննայի կյանքի համար: