Ռուսաստանի Առաջին ալիքը դրամահավաք է հայտարարել Ժաննա Ֆրիսկեի բուժման համար

23:07 • 20.01.14

Ռուսաստանի Առաջին ալիքը երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար միջոցների հավաքագրում է հայտարարել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հեռուստաալիքի պաշտոնական կայքին հղումով:


Երկուշաբթի երգչուհու մամլո տեղեկատուն վերջինիս կայքում տեղադրել է երգչուհու քաղաքացիական ամուսնու՝ Դմիտրի Շեպելևի պաշտոնական հայտարարությունը, որում ասվում է, որ Ֆրիսկեն հիվանդ է քաղցկեղով:


«Առաջին ալիքը Ռուսֆոնդի աջակցությամբ հայտարարում է միջոցների հավաքագրման մասին, որոնք կուղվեն Ժաննայի բուժմանը», -ասվում է Առաջին ալիքի կայքում:

Այնտեղ նշվում է նաև, որ եթե հավաքված գումարը գերազանցի բուժման համար անհրաժեշտ միջոցները, ապա դրանք կուղղվեն Ռուսֆոնդի երեխաներին բուժօգնություն ցույց տալուն: