Ապագայում հնարավոր կլինի տեխնիկային ասել, թե ինչ է պետք անել (տեսանյութ)

20:40 • 20.01.14

Տան կառավարման ավտոմատ համակարգերն ապագայում կարող են էապես տարբերվել ներկայիս համակարգերից: Այս մասին հաղորդում է РБК-ն:


Տունը հնարավոր կլինի կառավարել ձեռքի շարժումներով. բավական կլինի պարզապես՝ շարժել ձեռքը, և սենսորը կմիացնի համակարգիչը: Նման համակարգի վրա աշխատում են PointGrab և Frog Designs ընկերությունները՝ ներկայացնելով իրենց օրինակները, որոնք ներառում են մարդու շարժումները գրանցող տեսախցիկների համակարգեր:


Սակայն MIT-ի մասնագետներին հաջողվել է գտնել լավագույն տարբերակը: Նրանք ստեղծել են WiTrack անունով տեխնոգոլիան, որը ճանաչում է ռադիոազդակները: Այդ ալիքները գալիս են մարդու մարմնից, իսկ հատուկ ընդունիչը որսում է դրանք և բարդ ալգորիթմների միջոցով ճանաչում գործողությունը: Բացի այդ՝ այն ճանաչում է առանձին վերջույթների շարժումները:
 

Ապագայում հնարավոր կլինի տեխնիկային ասել, թե ինչ է պետք անել (տեսանյութ)