Ֆրանսիայում քաղաքական գործիչների աշխատանքը գնահատում են սմարթֆոնի միջոցով

12:33 • 20.01.14

Ֆրանսիայում ստեղծվել է սմարթֆոնի համար նախատեսված հավելված, որը հնարավորություն է տալիս շարքային քաղաքացիներին գնահատել քաղաքական գործիչների աշխատանքը։

 

Ինչպես նշում է Euromag-ը, GOV կոչվող հավելվածի նպատակն է ընդլայնել հասարակ ժողովրդի մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին։

 

Հավելվածի հեղինակներն են երտասարդ ձեռնարկատեր Բոբի Դեմրին ու Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Կրիստին Լագարդի նախկին խորհրդատու Պիեռ Ալեքսանդր Տեյեն։

 

Նրանց կարծիքով՝ 5 տարին մեկ նախագահական ընտրություններին մասնակցելը ժողովրդի համար բավական չէ. ուստի նրանք Ֆրանսիայի քաղաքացիներին առաջարկել են ամեն օր հավելվածի միջոցով կարծիքներով փոխանակվել քաղաքական գործիչների գործունեության վերաբերյալ ու գնահատական տալ նրանց աշխատանքին։

 

GOV-ը հնարավոր է անվճար ներբեռնել Apple Store և Google Play կայքերից։ Ըստ հեղինակների՝ հավելվածն արդեն հազարավոր օգտատերեր ունի։
 

Ֆրանսիայում քաղաքական գործիչների աշխատանքը գնահատում են սմարթֆոնի միջոցով