Հարավային Օսիայի նախագահը ցրել է կառավարությունը
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը երկուշաբթի խորհրդակցությանը հայտնել է կառավարությունը ցրելու մասին:
Ըստ Interfax-ի` իր որոշումը նա բացատրել է նախարարների կաբինետի ոչ բավարար աշխատանքով:
Տիբիլովը նշել է, որ մեկուկես տարում կառավարությունը չի կարողացել կատարել իր առջև դրված առաջադրանքները, որոնք կապված են վերականգնման գործընթացի և պետության սոցիալ-տնտեսական զարգացման հետ, ինչպես նաև` «չի կարողացել կոնսոլիդացվել»:
Այժմ կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դոմենտի Կուլումբեգովը, որը զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը:










