Haribo ընկերությունն արտադրությունից հանել է «ռասիստական» կոնֆետները

14:34 • 20.01.14

Haribo ընկերության ղեկավարությունն արտադրությունից հանել է կոնֆետների տեսակներից մեկը՝ ռասիզմի համար մեղադրանքներից հետո, գրում է Газета-ն։

 

Որոշ սպառողների բողոքի պատճառն են դարձել կոնֆետները, որոնք պատկերում են աֆրիկացիների ավանդական դիմակները։ Կոնֆետների փաթեթավորման վրա պատկերված է նավաստի, ով իբր այդ դիմակները բերել է իր ճանապարհորդություններից։

 

Շվեդիայում այդ կոնֆետները համարել են ռասիստական, քանի որ այն ասոցացվում է գաղութացման և ստրկավաճառության հետ։

 

Իրենց հերթին, ընկերության ներկայացուցիչները բացատրել են, որ այդ կոնֆետները պետք է պատկերեին աշխարհի ժողովուրդներին։