Չնախաճաշելը մեծացնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը. հետազոտություն

20:57 • 20.01.14

Հարվարդի հանրային առողջապահության հետազոտական դպրոցի մասնագետների նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չնախաճաշելը կարող է մեծացն սրտային հիվանդություններ ձեռք բերելու վտանգը:


Ինչպես փոխանցում է rosbalt.ru-ն՝ հետազոտության մեջ խոսվում է մի շարք էական հարցերի մասին, օրինակ՝առավոտյան յուղոտ կամ արագ սնունդ ընդունելը չի ազատում սրտային հիվանդությունների վտանգից:


Գիտնականներն ուսումնասիրել են սննդամթերքի ընդունման հաճախականությունը մեկ օրվա ընթացքում, այնուհետև հետևել են 45 -82 տարեկան 26902 տղամարդկանց կենսակերպին (բուժսպասարկման ոլորտից) 1992-2008 թվականների ընթացքում:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց մոտ, ովքեր բաց են թողել նախաճաշը, 27 տոկոսով ավելի մեծ է եղել սրտի կաթված ստանալու կամ սրտային կորոնար հիվանդությունից (սրտի իշեմիկ հիվանդություն) մահանալու վտանգը: Հետազոտության սկզբում միայն 3400 տղամարդ է ասել, որ օրն սկսում է նախաճաշով, իսկ 26 հազարը խոստովանել է, որ բաց է թողնում այն:

 

Չնախաճաշելը մեծացնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը. հետազոտություն