Նորզելանդական օդանավակայանում երկրաշարժի հետևանքով տապալվել է «Հոբիթ» ֆիլմի հսկայական արծվի արձանը

12:59 • 20.01.14

Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնի օդանավակայանում երկրաշարժի ժամանակ տապալվել է «Հոբիթ» ֆիլմի հսկայական արծվի արձանը, հայտնում է youreporter.ru-ն:

 

Մինչ այդ գովազդային արշավի շրջանակներում մի քանի ամիս արծիվը կախված էր առաստաղից. նա գովազդում էր եռապատման երկրորդ մասը:

 

Արծվի ընկնելուց ոչ ոք չի տուժել: Օդանավակայանի տարածքում արծվի մեկ այլ մուլյաժ իր տեղում է, սակայն այդ տարածքում շարժը սահմանափակված է` անվտանգության նկատառումներով:

 

Այսօր Նոլ Զելանդիայի Հյուսիսային կղզում 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի հետևանքով այլ միջադեպերի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: