Ֆրանսիայի նախագահը բաժանվել է կնոջից
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բաժանվել է քաղաքացիական կնոջից: Ինչպես տեղեկացնում է Euromag-ը՝ որոշ տեղեկությունների համաձայն՝ Օլանդը խնդրել է Վալերի Տրիրվեյլերին՝ հեռանալ նախագահական նստավայրից, այդ թվում՝ Ելիսեյան պալատից:
Վալերի Տրիրվեյլերը չի մասնակցի Նիդերլանդների թագավորի հետ հանդիպմանը Հաագայում, որին նա պետք է ներկայանար՝ որպես երկրի առաջին տիկին:
Հաղորդվում է, որ ներկայում Տրիրվեյլերը հանգստանում է երկրի ղեկավարի ամառանոցում՝ Վերսալում:










