Որևէ գործողություն անպատիժ չի մնա. ՊՆ խոսնակը`վերջին դիվերսիոն գործողությունների մասին

14:17 • 20.01.14

Հայկական կողմը երբեք նման գործողություններն անպատասխան չի թողնում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերին: 

 

«Ա՛յն, որ նրանք չեն կարողացել ներթափանցել խորքը և հակահարված ստանալով նահանջել են, դա արդեն պատասխան է: Թե ինչ կլինի հետո՝ ժամանակը ցույց կտա,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը,-այլ հարց է, թե նրանք այսքան զինվոր են կորցրել, այդ մասին չենք կարող ներկայացնել, եթե իրենք չեն խոստովանում»:

 

«Միանշանակ է՝ որևէ գործողություն անպատիժ չի մնա»,-հաղորդեց ՊՆ խոսնակը: