Հումորիստները որոշ ընդհանրություններ ունեն հոգեկան հիվանդների հետ. գիտնականներ

23:46 • 20.01.14

Օքսֆորդի համալսարանի աշխատակիցների անցկացրած հետազոտությունների համաձայն՝ դերասան-հումորիստները որոշ ցուցանիշներով հիշեցնում են հոգեկան շեղում ունեցող հիվանդների: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:

 

Սովորաբար` դերասանների մոտ բարձր են ինտրավերտության և էքստրավերտության ցուցանիշները: Հումորի համար անհրաժեշտ ստեղծագործական գծերը համախմբում են նրանց: Մանավորապես՝ խոսքը հալյուցինացիայի և զառանցանքի մասին է:


Գիտնականները հետազոտել են բրիտանացի, ամերիկացի և ավստրալացի 523 հումորիստների՝ խնդրելով նրանց՝ պատասխանել որոշ հարցերի, որոնք բնութագրել են բնավորության գծերը:


Ուսումնասիրության է ենթարվկել դերասանների հավատը տելեպատիայի և պարանորմալ երևույթների հանդեպ, նրանց կենտրոնացման խնդրները, հաճույք ստանալու ընդունակության բացակայությունը, կոնտակտի չգնալու ցանկությունը և հակասոցիալական պահվածքը:


Փորձերին մասնակցել է 364 դերասան (ոչ հումորիստներ) և 831՝ոչ ստեղծագործական գործունեությամբ զբաղվող մարդ:
Պարզվել է՝ հենց հումորիստների մոտ է հայտնաբերվել նման ախտորոշում, և հենց դրա շնորհիվ էլ նրանց հաջողվում է զբաղեցնել և ծիծաղեցնել հանդիսատեսին: 

 

 

Հումորիստները որոշ ընդհանրություններ ունեն հոգեկան հիվանդների հետ. գիտնականներ