ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին հրավիրել է «Ժնև-2»-ին. սիրիական ընդդիմությունը սպառնացել է չմասնակցել

09:50 • 20.01.14

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Իրանին հրավիրել է մասնակցել Ժնևում Սիրիայի խնդրին նվիրված խաղաղ բանակցություններին: Այս մասին նա հայտարարել է Նյու Յորքում իրանցի պաշտոնյաների հետ քննարկումից հետո:

 

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, Russia Today-ի փոխանցմամբ, սպառնացել է այդ դեպքում հրաժարվել բանակցություններից:

 

Բան Կի Մունն ասել է, որ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆից հավաստիացում է ստացել, թե այդ երկիրը կառուցողական դեր կխաղա բանակցություններում:

 

Իրանի մասնակցության հրավերն ընդունել է նաև ԱՄՆ-ն, որը մինչ այդ պայմաններ էր առաջ քաշում Թեհրանի համար:

Իրանը և 39 պետությունների ներկայացուցիչներ կայցելեն Մոնտրյո (Շվեյցարիա)` «Ժնև-2»-ից առաջ ընթանալիք նախնական բանակցություններին: «Ժնև-2»-ը սպասվում է հունվարի 24-ին: