Այլընտրանքային հայացք Իրանին. լուսանկարիչը ներկայացնում է՝ ինչպես են իրանցիներն ապրում փակ դռների ետևում (լուսանկարներ)

16:58 • 20.01.14

Մոտ 20 տարի շարունակ Իրանի վերաբերյալ լուրերն ու լուսանկարները բավական միօրինակ են՝ փարանջայով կանայք, հրապարակային մահապատիժներ, օտար պետությունների դրոշների ցուցադրական այրում ու միջուկային զենքի մասին խոսակցություններ։

 

Սակայն հնագույն այս երկրի բնակիչների առօրյան շատ ավելի բարդ է ու բազմազան, քան թվում է առաջին հայացքից։

 

Bigpicture.ru կայքը հրապարակել է իրանցի լուսանկարիչ Հոսեյն Ֆաթեմիի աշխատանքները, որոնք դիտելով՝ կարելի է տեսնել Իրանի հասարակության կյանքի հիմնականում քողարկված հատվածը։

 

Ֆաթեմին լուսանկարչի իր կարիերան սկսել է 1997թ. , ու այդ ընթացքում արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների։ Նրա լուսանկարները հրապարակվել են The Times, Newsweek, Paris Match, The New York Times, The Guardian և The Washington Post հեղինակավոր պարբերականներում։

 

Իրանցի կինը Չեհել Մանբար միջոցառման ժամանակ, որն անցկացվում է  Աշուրայից առաջ՝  Հորեմաբադում։ Ըստ ավանդույթի՝ կանայք ոտաբոբիկ քայլում են քաղաքում ու որոշ վայրերում 40 հատ մոմ վառում։


IranianJourney02 Альтернативный взгляд на Иран

 

Իրանցի տղամարդիկ իրավունք չունեն մտնել կանանց գեղեցկության սրահ։ Բնականաբար, նրանք այնտեղ աշխատելու իրավունք ևս չունեն։

 

IranianJourney03 Альтернативный взгляд на Иран


Թեև բարեկամական կապեր չունեցող կանանց ու տղամարդկանց արգելվում է իրար հետ շփվել, այնուհանդերձ շատերն անտեսում են այդ արգելքը։

 

IranianJourney04 Альтернативный взгляд на Иран

 

Փակ համերգ՝ ռոք խմբի մասնակցությամբ։

 

IranianJourney05 Альтернативный взгляд на Иран

 

Տղամարդկանց արգելվում է նաև կանանց մարզադահլիճ այցելել։

 

IranianJourney06 Альтернативный взгляд на Иран

 

Աղջիկները բիլիարդ են խաղում տղամարդկանց ժամանցի վայրում, որտեղ իգական սեռի մուտքը խստիվ արգելվում է։

 

IranianJourney07 Альтернативный взгляд на Иран

 

Աղջիկները նարգիլե են ծխում, թեև դա արգելված է անել հասարակական վայրերում։

 

IranianJourney08 Альтернативный взгляд на Иран

 

Իրանում ռոք երաժշտությունն արգելված է, և այս տղաները ծածուկ վայրում նվագում են՝ դիմելով մեծ ռիսկի։

 

IranianJourney09 Альтернативный взгляд на Иран

 

Աղջիկները ծխում են տան պատշգամբում։

 

IranianJourney10 Альтернативный взгляд на Иран

 

Տղան կիթառ է նվագում Շիրազ քաղաքի այգու մոտ։

 

IranianJourney11 Альтернативный взгляд на Иран

 

 Վաճառողուհին ու գնորդն ուսումնասիրում են ներքնազգեստի կատալոգը։

 

IranianJourney12 Альтернативный взгляд на Иран

 

Էլյա անունով նկարիչը ծխում ու խմում է իր տանը։

 

IranianJourney13 Альтернативный взгляд на Иран

 

Երկու ընկերուհիներ՝ տանը կազմակերպված խնջույքից հետո։

 

IranianJourney14 Альтернативный взгляд на Иран


Իրանցի արկածախնդիրը

 

IranianJourney15 Альтернативный взгляд на Иран

 

Միլադ աշտարակից մայրաքաղաք Թեհրանի վրա բացվող տեսարանը։

 

IranianJourney16 Альтернативный взгляд на Иран

 

Շունն Իրանում համարվում է  ոչ մաքուր կենդանի, ուստի բնակիչները ստիպված են իրենց չորքոտանի ընկերներին 4 պատի մեջ պահել, քանի որ նրանց դրսում տեսնելու դեպքում, ոստիկաններն իրավունք ունեն առգրավել կենդանիներին։

 

IranianJourney17 Альтернативный взгляд на Иран

 

Իրանցի մոդել

 

IranianJourney18 Альтернативный взгляд на Иран

 

Զույգը Ղուրան է կարդում։

 

IranianJourney19 Альтернативный взгляд на Иран