Կիևում ակտիվիստները սկսել են կատապուլտ կառուցել
Կիևի Գրուշևսկու փողոցում, որտեղ կիրակի անկարգություններ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև, ակտիվիստների խումբը սկսել է կատապուլտի (ինքնանետիչ) կառուցումը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Сегодня»-ին: Դեռ նրանք զբաղված են գծագրերի ուսումնասիրմամբ:
«Չորս ակտիվիստներ բերել են երկար, գրեթե 2-մետրանոց մետաղաձողեր: Եվ բացելով սարքի գծագիրը՝ նրանք ակտիվորեն սկսել են քննարկել տպագրված օրինակները»,- գրում է կայքը: Նրանցից մեկը հաստատել է, որ դա «կատապուլտ է լինելու»:
Ավելի վաղ УНН-ը հաղորդել էր, որ Գրուշևսկու փողոցում դիմադրությունն ակտիվացել է: «Ցուցարարներն ակտիվացել են և քարեր են նետում»,- դեպքի վայրից հաղորդել է գործակալության թղթակիցը: Ակտիվիստները, թաքնվելով ինքնաշեն վահանների և բիոզուգարանի կափարիչների հետևում, փորձում են մոտենալ ներքին զորքերին:
Gazeta.ru-ի տվյալներով՝ ընդդիմության աջակիցները շարունակում են Գրուշևսկու փողոցում բարիկադներ ստեղծել, այնտեղ նաև պատրաստում են «Մոլոտովյան կոկտեյլներ»: «РБК-Украина»-ի հաղորդմամբ՝ այնտեղ ցուցարարների թիվը մոտ 2 հազար է:










