Կիևի բախումները՝ լուսանկարներով
Կիևում հունվարի 19-ին զանգվածային բախումներ են տեղի ունեցել ուժայինների և ցուցարարների միջև, որոնք դուրս էին եկել ցույցի ընդդեմ նոր օրենքների, որոնք սահմանափակում են հասարակական բողոքի ակցիաները: Կիևի Գրուշևսկու փողոցում՝ Վալերի Լոբանովսկու անվան մարզադաշտի մոտակայքում, ցուցարարները փորձել են ճեղքել ուժայինների բլոկպոստը, գրում է bigpicture.ru-ն:
Ոստիկանության աշխատակիցներն օգտագործել են արցունքաբեր գազ և ջրցաններ:
Ավելի ուշ ցուցարարները Մոլոտովյան կոկտեյլների միջոցով այրել են ոստիկանության երկու ավտոբուս:
Հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Կիևի Անկախության հրապարակում՝ բողոքելու նոր օրենքների դեմ, որոնք ընդունվել են հինգշաբթի իշխող կուսակցության պատգամավորների կողմից:
























