Հյուսիսային Կորեայում ազատազրկված ԱՄՆ քաղաքացին հանդես է եկել լրագրողների առաջ
Ավելի քան մեկ տարի առաջ Հյուսիսային Կորեայում ազատազրկման դատապարտված ԱՄՆ-ի քաղաքացի Քենեթ Բեյն այսօր Փհենյանում ելույթ է ունեցել լրագրողների առաջ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին: Իր ելույթում նա կոչ է արել ամերիկյան կառավարությանն աջակցել իր ազատ արձակմանը:
«Իրավիճակը, որի մեջ ես հայտնվել եմ, կարող է լուծվել միայն երկու պետությունների համագործակցության դեպքում»,- բացատրել է Բեյը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նման ելույթի համար առիթ կարող էր հանդիսանալ ամերիկյան կառավարության հայտարարությունը, որն արել է փոխնախագահ Ջո Բայդենը, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ի քաղաքացին հակաօրինական է դատապարտված: ԿԺԴՀ-ի իշխանությունները, հակառակը, հայտարարում են, որ Բեյը մի շարք հանցագործություններ է կատարել իրենց պետության դեմ:
Քենեթ Բեյը ձերբակալվել է 2012 թվականի նոյեմբերին և դատապարտվել 15 տարվա ազատազրկման:










