L'Oreal ընկերությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ Photoshop ծրագրի պատճառով
Դերասանուհի Դայան Քիթոնի մաշկի վիճակը գովազդում և կյանքում ապշեցրել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հանդիսատեսին։
Նրանք մեղադրել են L'Oreal ընկերությանը, որը մրցանակաբաշխության հեռարձակման պաշտոնական հովանավորն է, նրա մասնակցությամբ հակատարիքային շիճուկի գովազդի նկարահանումների ընթացքում չափազանց շատ Photoshop ծրագրի և հատուկ լույսեր օգտագործելու համար, գրում է Обозреватель-ը՝ վկայակոչելով The daily Mail-ին։
«Սա վատագույն գովազդն է բոլոր հնարավորներից։ Կնճռոտված Քիթոնը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ և չծերացող Քիթոնը երիտասարդ մաշկով L'Oreal-ի գովազդում»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։












