«Եվրամայդանի» կոմենդանտներին մեղադրել են ցուցարարներին զենք բաժանելու համար (ուղիղ միացում)
«Եվրամայդանի» կոմենդանտները զինում են դրա մասնակիցներին, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը, գրում է lenta.ru-ն:
«Կոմենդատների նախաձեռնությամբ (ընդդիմության կողմից Գերագույն ռադայի պատգամավորները) ագրեսիվորեն տրամադրված մարդկանց մետաղական ծայրերով 2-մետրանոց փայտե ձողեր են բաժանում: Այդ փայտերը վտանգավոր սառը զենք են, որը նրանք պատրաստվում են կիրառել իրավապահներին վնասվածքներ հասցնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից նաև հայտնել են, որ պատգամավորները, թաքնվելով սեփական անձեռնմխելիության տակ, փաստացիորեն մարդկանց դրդում են հանցագործություններ կատարելու:
«Ուկրաինայի քրեական օրենսգիրքը նման գործողությունները որակում է որպես օրենքով չնախատեսված ռազմականացված կամ զինված ձևավորումների ստեղծում և զանգվածային անկարգությունների կազմակերպում»,- նշել են Ներքին գործերի նախարարությունից:










