Վրաստանի նախագահը բարձր է գնահատել վրացա-թուրքա-ադրբեջանական համատեղ նախագծերը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բարձր է գնահատել վրացա-ադրբեջանա-թուրքական անդրազգային նախագծերը, տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ առաջին հերթին մեծ նշանակություն է տալիս այն անդրազգային նախագծերին, որոնք իրականացվում են Վրաստանի և Թուրքիայի միջև։
Մարգվելաշվիլիի խոսքով՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագծերը դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից՝ դառնալով Եվրասիական մայրցամաքի նախագծեր։
Վրաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր։










