Իսպանիայում մարմնավաճառների միություն է ստեղծվել

11:13 • 20.01.14

Աշխարհի ամենահին մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներն իսպանական Իբիցա կղզում ստեղծել են իրենց առաջին պաշտոնական միությունը։

 

Ինչպես նշում է Euromag-ը, տեղի իշխանությունները գրանցել են ինտիմ ծառայություններ մատուցող կազմակերպությունը, որին անդամակցում է 11 կին Իսպանիայից, Իտալիայից, Արևելքից։

 

The Local-ը մանրամասնում է, որ իրենց գործունեությունը պաշտոնապես գրանցելով՝ աղջիկները փորձում են անկախություն ստանալ կավատներից։

 

Ինչպես և ցանկացած այլ պաշտոնական կազմակերպություն, մարմնավաճառների միությունը ևս պետք է հայտարարագրի իր եկամուտներն ու հարկեր վճարի։