Հայտարարվել են «Ոսկե ազնվամորի» մրցանակի թեկնածուները
Հոլիվուդում, բացի հեղինակավոր «Օսկար» մրցանակից, կա նաև պակաս հեղինակավոր, սակայն բավական հայտնի «Ոսկե ազնվամորի» մրցանակը, որը շնորհում են կինոյի ոլորտում ամենակասկածելի ձեռքբերումների համար, գրում է loveradio.ru-ն։
Համաձայն ավանդույթի՝ «հակաօսկար» մրցանակի անվանակարգերի թվով առաջատար է Ադամ Սենդլերի մասնակցությամբ «Համադասարանցիներ-2» կատակերգությունը. այս տարի ֆիլմը նշված է 8 անվանակարգերում։

Երկրորդ տեղում է «Մեր թվարկությունից հետո» ֆիլմը՝ հայր և որդի Սմիթների մասնակցությամբ. այն ներկայացված է 6 անվանակարգերում։
Ադամ Սենդլերը, ով «Վատագույն դերասան» անվանակարգին արժանացել է մի քանի անգամ, կփորձի պահպանել այդ «կոչումը» նաև այս տարի։ Մրցանակի համար նրա հետ կմրցեն Էշթոն Քաթչերը՝ Սթիվ Ջոբսի դերի համար, Սիլվեստեր Ստալոնեն՝ միաժամանակ 3 ֆիլմերում կատարած դերերի համար, և Ջոնի Դեփը՝ «Միայնակ ռեյնջերը» ֆիլմի համար։
Մյուս անվանակարգերի թեկնածուները հետևյալն են՝
Վատագույն դերասանուհի՝ Հոլի Բերի, Սելենա Գոմես, Լինդսի Լոհան, Թայլեր Փերի, Նաոմի Ուոթս։
Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի՝ Լեդի Գագա, Սալմա Հայեք, Քեթրին Հայգլ, Քիմ Քարդաշյան, Լինդսի Լոհան։
Վատագույն ռեժիսոր՝ «Մուվի-43» ֆիլմի 13 ռեժիսորները, Դենիս Դուգան, Թայլեր Փերի, Մ. Նայթ Շյամալան, Գոռ Վեռբինսկի։
Վատագույն դերասանական կազմ՝ «Համադասարանցիներ-2», «Մուվի-43» ֆիլմերի ողջ դերասանական կազմը, Լինդսի Լոհան և Չառլի Շին, Թայլեր Փերի և Լարի, Ջեյդեն Սմիթ և Ուիլ Սմիթ։
«Ոսկե ազնվամորի» մրցանակները կշնորհեն 2014թ. մարտի 1-ին, ըստ ավանդույթի՝ «Օսկար» մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ։ Հակամրցանակը կշնորհվի 34-րդ անգամ։ Լրագրող Ջոն Ուիլսոնն այն հիմնել է 1980թ.։










