Աշխարհի 85 ամենահարուստ մարդիկ տնօրինում են այնքան գումար, որքան 3,5 մլրդ ամենաչքավորները
Աշխարհի 85 ամենահարուստ մարդիկ տնօրինում են այնքան գումար, որքան 3,5 մլրդ ամենաչքավորները: Նման եզրակացության են եկել հարուստների և չքավորների մեջ գոյություն ունեցող անդունդի մեծացմանը նվիրված զեկույցի հեղինակները: Զեկույցը կազմվել է ամբողջ աշխարհում ռեսուրսների անարդարացի բաշխմամբ և աղքատության խնդիրների լուծմամբ զբաղվող «Օքսֆամ» միջազգային կազմակերպության կողմից:
Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ զեկույցի կիզակետում է ամենահարուստ մարդկանց ունեցվածքի արագ աճի հետևանքով առաջացած գլոբալ տնտեսական անհավասարությունը, որը վտանգում է «մարդկության զարգացումը»:
Անցյալ 1 տարվա ընթացքում աշխարհում 201 մարդ միանալով արդեն գոյություն ունեցող 1426 մեծահարուստների ակումբին՝ դարձել է միլիարդատեր: Իսկ նրանց ամբողջական կապիտալը կազմում է 5,4 տրիլիոն դոլար:
Բացի այդ, Օքսֆամի տվյալներով՝ երկրագնդի ամենահարուստ մարդկանց 1%-ն ընդհանուր առմամբ՝ տնօրինում է 110 տրիլիոն դոլար կապիտալ, որն էլ 65 անգամ գերազանցում է երկիր մոլորակի չքավոր հատվածի ընդհանուր բարեկեցությանը:
Այնուհանդերձ՝ աշխարհի մաշտաբով մեծահարուստների թիվն անընդհատ աճում է: Հնդկաստանում, օրինակ, վերջին տասնամյակում մեծահարուստների թիվն աճել է՝ 6-ից հասնելով 61-ի, իսկ նրանց ամբողջական ունեցվածքը գնահատվում է 250 մլրդ դոլար:
Օքսֆամի զեկույցը հրապարակվել է Դավոսում անցկացված տնտեսական ֆորումից առաջ: Զեկույցի հեղինակներն այս շաբաթ Շվեյցարիայում տեղի ունենալիք հավաքին մասնակցող աշխարհի լիդերներին կեչ են արել այս կարևոր հարցին լուծում գտնել:










