Շոկոլադում, հատապտուղներում և թեյում առկա բաղադրիչները փրկում են շաքարախտից
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ շոկոլադում, հատապտուղներում և թեյում առկա բաղադրիչները փրկում են շաքարախտից: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Journal of Nutrition-ին:
Մասնավորապես` խոսքը ֆլավոնոիդների մասին է՝ բնական հակաօքսիդանտների, որոնք առկա են բոլոր վերոնշյալ մթերքներում:
Նման եզրակացության գիտնականները հանգել են հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 2.000 մարդ:
Գիտնականները խորհուրդ են տալիս ամենօրյա սննդակարգում օգտագործել շոկոլադ, հատապտուղներ և թեյ, նաև՝խաղող:










