Հրդեհ է բռնկվել Մոսկվայում Սլովենիայի դեսպանատան շենքում. 1 դիվանագետ հոսպիտալացվել է

14:22 • 20.01.14

Մոսկվայի կենտրոնում՝ Մալայա Դմիտրովկա փողոցում, հրդեհ է բռնկվել Սլովենիայի դեսպանատան շենքում, հաղորդում է lifenews.ru-ն: Տուժել է 1 աշխատակից, նա հոսպիտալացվել է։

 

Հրշեջ ծառայության հերթապահ բաժին ստացված դիմումի համաձայն՝ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում: Փրկարարները շենքից 90 մարդ են տարհանել:

 

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է սերվերային սենյակում: Կրակը տարածվել է մոտ 10 քառակուսի մետր տարածքում: Շենքում ծուխը պահպանվում է: