Արևային լույսն օգնում է նվազեցնել արյան բարձր ճնշումը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արևի լույսն օգնում է նվազեցնել արյան բարձր ճնշումը և սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Journal of Investigative Dermatology ամսագրին:
Ըստ գիտնականների՝ դա կապված է արևային ջերմության՝ ազոտի օքսիդի վրա ունեցած ազդեցությամբ: Ազոտի օքսիդ պարունակում մարդու մաշկը:
Մասնավորապես՝ արևի լույսն ակտիվացնում է NO-ն և այն ուղարկում արյան շրջանառությանը մասնակցելու, ինչը թույլ է տալիս նվազեցնել արյան ճնշումը, իսկ երակները պահպանել տոնուսի մեջ:
Գիտնականների ենթադրությունները հաստատվել են փորձի ընթացքում, որին մասնակցել է 38 մարդ: Նրանք մի քանի շաբաթ որոշակի ժամանակ անցկացնում էին ուլտրամանուշակագույն լամպի լույսի տակ:










