ԱՄՆ-ն Ուկրաինայից պանաջում է դուրս բերել հատուկջոկատայիններին և սպառնում պատժամիջոցներով

09:20 • 20.01.14

ԱՄՆ–ն Ուկրաինայի իշխանություններից պահանջում է հատուկջոկատայիններին դուրս բերել Կիևից՝ սպառնալով հակառակ դեպքում պատժամիջոցներ կիրառել, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Ավելին, Սպիտակ տանը կից ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեթլին Հեյդենը Ուկրաինային մեղադրել է վիճակի վատթարացման համար, պահանջել նաև երկխոսություն սկսել ընդդիմության հետ` հակառակ դեպքում սպառնալով պատժամիջոցներ կիրառել:


ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ուկրաինաի երեկվա բախումներն հետևանքն են այն բանի, որ իշխանությունները չեն ընդունել ժողովրդի օրինական դժգոհությունը, թուլացրել են Ուկրաինայի ժողովրդավարական հենքը` խաղաղ ցույցերը համարելով հանցագործություն և քաղաքացիական հասարակությանը զրկելով հիմնական պաշտպանիչ միջոցառումներից:


Ուկրաինայում հակակառավարական տրամադրությունները սկիզբ են առել անցած տարվա նոյեմբերից, երբ Ուկրաինան հայտարարեց, որ կասեցնում է ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիրը:


Հունվարի 19-ին տեղի են ունեցել բախումներ եվրաինտեգրման կողմնակիցների և իրավապահների միջև, այս անգամ` քաղաքացիներին սահմանափակող նոր օրենքների ընդունման ֆոնին: