Տիեզերական զբոսաշրջիկների թիմում առաջին անգամ աֆրիկացի է ընդգրկվել

16:59 • 21.01.14

Հարավաֆրիկյան Հանրապետության բնակիչ, երտասարդ դիջեյ Մանդլա Մասեկոն հաղթել է AXE Apollo «ամերիկյան տիեզերական ակադեմիայի» կազմակերպած մրցույթում, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել թռչել տիեզերք։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, սա առաջին դեպքն է, երբ աֆրիկացին ընդգրկվել է տիեզերական զբոսաշրջիկների թիմում։


Աղբյուրը հայտնում է, որ հարավաֆրիկացի երիտասարդն առաջ է անցել աշխարհի 75 երկրից մոտ 1 մլն թեկնածուներից։ Նա վստահ է, որ եթե երկրի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելան ողջ լիներ, ապա շատ կհպարտանար իրենով։

 

Ընդհանուր առմամբ, տիեզերական զբոսաշրջային թիմում ներառված է 23 մարդ, որոնցից յուրաքանչյուրը պետք է 100.000 դոլար վճարի 1 ժամ տևողությամբ անմոռանալի ուղևորության համար։
 

Տիեզերական զբոսաշրջիկների թիմում առաջին անգամ աֆրիկացի է ընդգրկվել