«Ակօս»-ի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

14:17 • 21.01.14

Պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթի կայքը երեկ հաքերների հարձակմանն է ենթարկվել։ Միջադեպը տեղի է ունեցել «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության տարելիցից մեկ օր անց։

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, կայքի առաջին էջին տեղադրվել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը։

 

Հաքերները նաև հաղորդագրություն են թողել, որում ասված է. «Ինչ-որ մեկը դեռ Դինքի անո՞ւնն է տալիս։
Աշխարհում եթե միայն մի թուրք մնա, նա հետապնդելու է ձեզ, երբեք մի մոռացեք։ Երջանիկ է նա, ով ասում է, որ թուրք է։ Եկել ենք մեր ձայնը բարձրաձայնելու»։

 

«Ակօս»-ը դիմելու է դատախազություն՝ տեղի ունեցածի դեմ գործ հարուցելու պահանջով։